ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը

Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը
17.10.2019 | 23:59

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
ճեպազրույցում գնահատական է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

«Այս համատեքստում մենք մեծ թվով քաղաքական հայտարարություններ ենք տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որոնք արվում են երկու՝ Երևանի և Բաքվի կողմից, Հայաստանի և Ադրբեջանի կողմից, արվում են տարբեր աստիճանի էմոցիոնալությամբ, տարբեր աստիճանի վերագրությամբ պատմական համատեքստին, ժամանակակից համատեքստին: Մենք ելնում ենք այն բանակցային օրակարգից, որը դրված է սեղանին: Մենք աշխատում ենք կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով: Որպես միջնորդներ՝ մեր առաջադրանքն այս հարցի վերջնական կարգավորման նպատակին հասնելու գործընթացի առավելագույն արագացումն է: Մեր կողմից մենք միշտ կոչ ենք արել կողմերին կառուցողական մոտեցում ունենալ: Մենք նույնպես առավելագույնս կառուցողականորեն զբաղվում ենք մեր դերով»,- ասել է Զախարովան: Այսպես է նա մեկնաբանել է Իլհամ Ալիևի՝ «Վալդայ» ակումբում արած հայտարարությունը, որ «Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչված է Ադրբեջանի անբաժան մաս»:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ